Հասարակություն 

Հետաքրքիր է, եթե ՍԴ-ն էլ չլինի, հետո ինչ բոբո կհորինեն այս իշխանությունները․ Ռոբերտ Մելքոնյան

ՎԵՏՕ հասարակական-քաղաքական շարժման նախաձեռնող խմբի անդամ Ռոբերտ Մելքոնյանն իր ՖԲ էջում գրում է․

«Նիկոլ Փաշինյանը Բեռլինում՝ պաշտոնական այցի շրջանակներում կազմակերպված միջոցառումներից մեկում, անդրադարձել է ՍԴ շուրջ իրավիճակին և հերթական անգամ արդարացնելով իր անօրինական որոշումները, նոր գյուտ է հորինել, նոր բնորոշում և պատճառաբանություն մոգոնել: Նա հայտարարել է, թե ՍԴ-ն կուսակցականացված է և
բարձր դատարանն օկուպացված է, ուստի չէինք կարող նման բան հանդուրժել...

Այստեղ տեղին է Նիկոլ Փաշինյանին հիշեցնել. Чья бы коро́ва мыча́ла, а твоя́ бы молча́ла...

Նախկին իշխանությունները մի բան չէին, իհարկե կար կոռուպցիա, հովանավորչություն, կաշառակերություն և այլ արատներ, սակայն իշխանափոխությունից հետո արագ՝ հենց իշխող կուսակցության կողմից օկուպացվեց ողջ իշխանական համակարգը՝ ԱԺ, կառավարություն, իրավապահ համակարգ: Ծաղկեց հովանավորչությունը, ազգականացումը, հարազատացումը, ընկերականությունը, սորոսականացումը, ԼԳԲՏ-ի ագիտատորների ու պրոպագանդիստների տեղավորումը պետական զանազան պաշտոններում: Աստիճանաբար սկսեց սովորական երևույթ դառնալ նաև կոռուպցիայի, կաշառակերության և տնտեսության հիբրիդային մենաշնորհները...

Դե իսկ օրենքների խախտումներից ու նրանց կամայական մեկնաբանություններից և այդ ամենը ժողովրդին վերագրելուց, շահարկելուց էլ չխոսեմ...

Հետաքրքիր է, եթե ՍԴ-ն էլ չլինի, հետո ինչ նախկին իշխանական բոբո կհորինեն այս իշխանությունները, որպեսզի իրենց ապաշնորհությունն ու անկարողությունն արդարացնեն:

Մի անգամ էլ եմ ասել. սրանք նման են փազլը խառնող երեխային, որը խառնելուց հետո չի կարողանում հավաքել, և մեղադրում է ում ասես, և չի ուզում լսել նաև կողքից իրեն օգնողներին...

Քանդելը հեշտ է, հավաքելը դժվար...Եվ պետք է իմանաս, թե ինչպես ես հավաքելու և նոր հավաքես՝ առանց մութ սենյակում սև կատու փնտրելու...»։

  •  
  •  
  •  
  • 2
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    3
    Shares

Նույն շարքից