Բարի օր Հայաստան Տեսանյութեր Քաղաքականություն 

Տեղի է ունենում պետական հանցագործություն, սա սահմանադրական կարգի տապալում է. Արծվիկ Մինայսան

analitik.am

Տեղի է ունենում պետական հանցագործություն, արդարադատության, սահմանադրական կարգի դեմ ուղղված հանցագործություն: Քաղաքական իշխանությունը, ունենալով մեծամասնություն խորհրդարանում, ունենալով հնարավորություն ինքն ընդունելու օրենքը, դա թողնում է ժողովրդին, ինչո՞ւ: Այս հարցի պատասխանը մեր հասարակությունը պետք է ստանա: «Սահմանադրական անվտանգություն․ մարտահրավերներ և լուծումներ» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց Արծվիկ Մինասյանը:

«Պատճառն այն է, որ քաղաքական իշխանությունը հասկացավ՝ ինքը թույլ է տալիս հանցագործություն: Որպեսզի կոնկրետ անձանց վերագրող և նրանց համար պատասխանատվություն նախատեսող օրենքի դրույթները չկիրառվեն, սկսեցին շահարկել ժողովրդի անունը և օրակարգ բերեցին հանրաքվեն: Իրականում հանրաքվեն քաղաքական իշխանությանը պետք չէ, այն պետք է, որպեսզի ժողովրդի անունից քողարկեն իրենց հանցագործությունը: Սա սահմանադրական կարգի տապալում է: Սա է հստակ գնահատականը»,-ասաց Մինասյանը:

Մինասյանը հիշեցրեց, որ մեղավորներին 10-15 տարվա ազատազրկում է սպառնում, սակայն, քանի որ խմբով է արվել, ավելի խիստ պատիժ է լինելու:

Նույն շարքից