Բարի օր Քաղաքականություն 

Գործարք կեղծ հաղորդում տալով հայտնի Տիգրան Ուրիխանյանի և Ռոբերտ Քոչարյանի միջև.«Ժամանակ»

analitik.am

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ԱԺ ԲՀԿ խմբակցության արդեն նախկին պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը մինչև խմբակցությունից դուրս գալը հանդիպել է Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանին:

Հանդիպման ժամանակ կողմերը եկել են փոխշահավետ պայմանավորվածության, ըստ որի՝ Քոչարյանի ընտանիքը փակում է Ուրիխանյանի բանկերին ունեցած վարկային պարտավորությունները, իսկ Ուրիխանյանը ստանձնում է խորհրդարանում Քոչարյանի շահերի ներկայացուցչի դերը՝ ակտիվորեն լծվելով սահմանադրական փոփոխությունների հակաքարոզչության գործին:

Ըստ ամենայնի, գործարքին մասնակից է նաև ԲՀԿ սեփականատեր Գագիկ Ծառուկյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Հիշեցնենք, որ Տիգրան Ուրիխանյանը հայտնի է նրանով, որ կեղծ և սուտ հաղորդում էր տվել Analitik.am-ի հիմնադիր Անի Հովհաննիսյանի դեմ, ով էլ ենթարկվեց ապօրինի քաղաքական հետապնդման։ Նշենք, որ Անի Հովհաննիսյանը դիմում է ներկայացրել Մարդու Իրավունքների Եվրոպական դատարան։

Նույն շարքից