Հայաստան Տեսանյութեր Քաղաքականություն 

Նիկոլ Փաշինյանը փորձում է ժողովրդին ներքաշել հանցագործության մեջ. Անդրանիկ Թևանյան

analitik.am

Ոչինչ չի միավորում մարդկանց այնպես, ինչպես համատեղ գործած հանցանքը: Ընդ որում, կոլեկտիվ հանցանքը միշտ ավելի ծանր է գնահատվում: Այսօր «Սահմանադրական անվտանգություն․ մարտահրավերներ և լուծումներ» խորագրով քննարկման ժամանակ հայտարարեց Անդրանիկ Թևանյանը՝ խոսելով Սահմանադրության փոփոխությունների գործընթացի մասին. «Վարչապետը նախ որոշում կայացրեց իր կողմից ղեկավարվող խորհրդարանական խմբակցությանը ներքաշել մի պրոցեսի մեջ, որը հետագայում կարող է ընկնել Սահմանադրական կարգի տապալման հոդվածի տակ, իսկ հիմա էլ ուզում են ժողովրդին ներքաշել այդ հանցանքի մեջ, որպեսզի հետո ամեն ինչը ներկայացնեն ժողովրդի անունից»:

Թևանյանը նշեց, որ ժողովրդի անունից բռնապետական ռեժիմներն ամենաստորագույն արարքներն են գործել, տեղի են ունեցել ամենալկտի հանցագործությունները. «Այս իշխանությանը միավորում է նաև իշխանությունը կորցնելու վախը»,-հավելեց նա:

Նույն շարքից