Հասարակություն 

Թուրքիան փորձում է գնել Երուսաղեմի հայկական թաղամասը

analitik.am

Իսրայելական JewishPress.com-ը հոդված է հրապարակել Երուսաղեմի հայկական թաղամասում թուրքական իշխանությունների հատուկ գործողությունների մասին, փոխանցում է Ռուսարմինֆոն:

Հրապարակման մեջ նշվում է, որ թուրքական իշխանությունների ներկայացուցիչները հանդիպումներ են ունենում տեղի բնակիչների հետ, համոզում հրաժարվել Հայոց ցեղասպանության ճանաչման պահանջից և վաճառել իրենց սեփականությունը:

Նշվում է, որ թուրքական կողմը փորձում է հայկական թաղամասը գնելու հարցը լուծել ֆինանսի միջոցով: Թուրքերը մեծ գումարներ են առաջարկում հայերին, սակայն ստանում մերժում:

Փոխանցվում է նաև, որ Երուսաղեմում մեծացել է թուրք տուրիստների թիվը, որոնք վնասում են Հայոց ցեղասպանության ճանաչման պահանջով պաստառները:

 

Նույն շարքից