Հասարակություն 

Ռուսաստանում Ми-8 ուղղաթիռն արտակարգ վայրէջք է կատարել

Ռուսաստանում Ми-8 ուղղաթիռն արտակարգ վայրէջք է կատարել: Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է Ինտերֆաքսից, որն էլ հղում է անում իրազեկ աղբյուրին:

Գործակալության տվյալներով՝ ուղղաթիռում եղել է 10 մարդ, առնվազն երկուսը վիրավորվել են․ «Ըստ հրամանատարի նախնական տեղեկությունների, մահացածներ չկան»,-ասել է աղբյուրը:

Արտակարգ վայրէջքի պատճառը եղել է սաստիկ ձնաբուքը, ՏԱՍՍ-ի հետ զրույցում հայտնել են տարածաշրջանի վթարային ծառայությունից․ «Սաբետտի օդանավակայանից 400-500 մետր հեռավորության վրա, ուղղաթիռը հայտնվել է ձնաբքի մեջ և արտակարգ վայրէջք կատարել»,-ասել է աղբյուրը:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից