Միջազգային Քաղաքականություն 

Բելառուսը հրաժարվել է ծնկի գալ ռուսական նավթի համար

Բելառուսը չի հրաժարվի Ռուսաստանի սահմաններից դուրս նավթի գնումներից, նույնիսկ եթե այդպիսի հումքն ավելի թանկ լինի: Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, փոխանցում է БЕЛТА-ն:

Նրա խոսքերով Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների ընթացքում վերջինս կասկած է հայտնել, որ Բելառուսը կշարունակի նավթ գնել երրորդ երկրներից, քանի որ այն ավելի թանկ է, քան ռուսականը: Սակայն, ըստ Լուկաշենկոյի, Մինսկը կշարունակի դիվերսիֆիկացնել գնումները․ «Որպեսզի խուսափենք ամեն տարի՝ դեկտեմբերի 31-ին ծնկի գալուց»,-բացատրել է նա:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից