Հասարակություն 

Ահազանգ. հրդեհ է բռնկվել Երևանի Նուբարաշեն վարչական շրջանի 15-րդ փողոցի տներից մեկում

analitik.am

Փետրվարի 14-ին, ժամը 12:11-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Նուբարաշեն վարչական շրջանի 15-րդ փողոցի տներից մեկում: Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է ԱԻՆ մամուլի ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:51-ին, մարվել՝ 14:02-ին: Ամբողջությամբ այրվել են տան խոհանոցը (12 քմ)՝ գույքով, հյուրասենյակը (30 քմ) մասամբ՝ գույքով և տանիքից 12 քմ հատված:

Նույն շարքից