Հասարակություն 

Անգելա Մերկելը Երևանում բնակարան է գնել

analitik.am

Հարգելի և շատ սիրելի Սերժ Թանկյան,

Երևի լսած կլինեք, որ ժողվարչապետին ֆեյսբուքում մի ողջ ֆեյքաբուծարան է սպասարկում, ինչպես նաև պարոն Բաբկեն Թունյանի հարևան անգրագագետ պողոսների ուղեղները լվանալու համար համացանցում գործում են աննորմալ «լուրեր» գեներացնող և տարածող ռեսուրսներ:

Օրինակ՝ պարզվում է, որ Անգելա Մերկելը, հավանաբար հիացած լինելով ժողվարչապետի անձով և նրանից կառավարչական նոր հմտություններ սովորելու ակնկալիքով, Երևանում արդեն բնակարան է գնել:

Պատկերացնու՞մ եք պարոն Թանկյան, նույնիսկ կանցլեր Մերկելը Երևանում բնակարան գնեց, որ ավելի մոտ լինի ժողվարչապետին և վայելի ոչ բռնի, ժողովրդական, թավշյա հեղափոխության բարիքները: Իսկ Դուք, ավաղ, շարունակում եք չկատարել ժողվարչապետին տրված չարաբաստիկ խոստումը՝ բնակարան գնել և ավելի շատ ժամանակ անցկացնել Հայաստանում: Լավ չի, գերմաներեն ասած՝ Scheiße...

Միհրան Հակոբյան

Նույն շարքից