Գլխավոր Իրավական 

Լեյտենանտ Հայկ Ասրյանին հայտնաբերել են ճակատի շրջանում ստացած հրազենային վնասվածքով

14.02.2020թ.` ժամը 19:30-ի սահմաններում N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում հայտնաբերվել է մարտական հերթապահության ընդգրկված զինծառայող, լեյտենանտ Հայկ Ներսեսի Ասրյանը՝ ճակատի շրջանում ստացած մահացու հրազենային վնասվածքով: Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է ՀՀ ՔԿ-ից:

Դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն ապահովելու համար:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից