Իրավական Տեսանյութեր 

Կարող էին կալանավորել զուտ նրա համար, որ դու Փաշինյանի ընտանիքի թանկարժեք լափի մասին գրել ես. Նարեկ Սամսոնյան

analitik.am

Ով վարչապետ Նիկոլ Փաշինյանին քննադատում է, նրա ընտանիքի ցոփ ու շվայտ, հոռի կյանքը բերում է քաղաքական-հասարակական ասպարեզ, կարող է հայտնվել այն իրավիճակում, որում ես եմ: ՀՔԾ-ի մոտ լրագրողների հետ զրույցում հայտարարեց Նարեկ Սամսոնյանը՝ նշելով, որ գործը հարուցվել է իկռայի թեմայով և այն ցուցմունքի հիման վրա, որից ինքը հրաժարվել է, ինչի մասին փաստել է նաև հենց ՀՔԾ-ն. «Ամեն ինչ օրինաչափ էր, բայց ես հիասթափված եմ: Այդ միակ հիասթափությունը պայմանավորված է խափանման միջոցի ընտրությամբ:

Կարելի էր օրինակ երկու ամսով կալանավորել, հետո ևս երկու ամսով կալանավորել: Հետո կարող էին գործը տալ ինչ-որ մի վնգստացող դատավորի, ով երկու տարի ազատազրկման կդատապարտեր զուտ նրա համար, որ դու Փաշինյանի ընտանիքի թանկարժեք լափի մասին գրել ես: Դրա համար կարելի է անգամ երկու տարի նստել»:

Նույն շարքից