Իրավական Տեսանյութեր 

Այդ քննիչները ծծում են այս երկրի լավատեսությունը, կարելի է հետևից գրկել նրանց. Նարեկ Սամսոնյանը հրապարակելու է քննիչի լուսանկարը

analitik.am

Սամսոնյանը վստահ է, որ իրեն կրկին կանչելու են ՀՔԾ. «Մենք այսօր հրաժարվել ենք այն փաստից, որ ես մեղադրյալ եմ: Իմ փաստաբանները պնդեցին, իսկ նրանք մեղադրանք առաջադրելու հիմքերը չներկայացրեցին: Ես անգամ չեմ ստորագրել ստորագրությամբ չհեռանալու մասին խափանման միջոցի մասին թղթի տակ: Իմ նկատմամբ հենց այդպիսի խափանման միջոց է կիրառվել: Իմ փաստաբանները պնդեցին, որ ես մեղադրյալ չեմ: Ինչ տեղի է ունեցել ու տեղի է ունենում, քաղաքական հետապնդում է՝ Նիկոլ Փաշինյանի հրահանգով»:

Հիշեցնենք, որ Նարեկ Սամսոնյանն այսօր հրավիրվել էր ՀՔԾ, իսկ երեկ հայտնի էր դարձել, որ նրան մեղադրանք է առաջադրվել:

Սամսոնյանը հայտարարեց, որ Հայաստանում իրավական խուլիգանություն է տեղի ունենում, ու ինքն այսօր հրապարակելու է իր գործով քննիչ Լեռնիկ Ստեփանյանի լուսանկարը. «Դուք պետք է տեսնեք իրավական խուլիգանություն կատարողին: Հանրությունը պետք է սկսի ծանոթանալ նման մարդկանց հետ: Սելֆի անել թույլ չտվեցին, հրաժարվեցին: Օրինակ Լեռնիկն ասաց, որ սելֆի անել չի սիրում: Բայց նրա նկարը կա, ես կհրապարակեմ: Թող մարդիկ տեսնեն, իմանան, ճանաչեն նրանց, իկռա նվիրեն, հետևից գրկեն: Այդ քննիչներին կարելի է հետևից գրկել, քանի որ նրանք ծծում են այս երկրի լավատեսությունը»:

Սամսոնյանը հիշեցրեց նաև Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների մասին, թե Հայաստանում դավադիր ուժեր կան՝ նշելով, որ նույն ՀՔԾ-ն որևէ քրեական գործ չի հարուցել այդ մասով: Իսկ եթե նման բան չկա, պետք էր քրեական գործ հարուցվեր սուտ մատնության համար:

Նույն շարքից