Միջազգային Տեսանյութեր Քաղաքականություն 

Մյունխենյան համաժողովի մասնակիցը լքել է դահլիճը Զելենսկիի ելույթի ընթացքում /Տեսանյութ/

Մյունխենյան անվտանգության համաժողովի մասնակիցը լքել է դահլիճը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի ելույթի ընթացքում: Համապատասխան տեսանյութը հրապարակել է Լենտան։

Նախագահի ելույթը լսելու համար դահլիճում ներկա են եղել բազմաթիվ լրագրողներ, ուկրաինական պատվիրակության անդամներ, ինչպես նաև Մյունխենի համաժողովի մասնակիցներ: Ներկաները տեղավորվել են տրիբունաներում, քանի որ աթոռներ չեն եղել: Այդ դիրքով նստելը ծայրաստիճան անհարմար է եղել:

Զելենսկիի ելույթի մեկնարկից մոտ 40 րոպե հետո Մյունխենի համաժողովի մասնակիցներից մեկը, փորձել է շատ անձայն լքել դահլիճը․ «Հետաքրքիր չէ՞»,-հարցրել է Ուկրաինայի նախագահը: Դահլիճում ծիծաղ է հնչել:

Դահլիճը լքող տղամարդը սեղմել է Զելենսկիի ձեռքը։ Ուկրաինայի ղեկավարը պատասխանել է ձեռքսեղմմանը:

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից