Հասարակություն 

Համայն Ռուսիո պատրիարքն ասել է, թե որը պետք է լինի ռուս երիտասարդի գլխավոր նպատակը

analitik.am

Ընտանիք կազմելը պետք է լինի ռուս երիտասարդի գլխավոր նպատակը: Այս մասին հայտարարել է Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը:

Համայն Ռուսիո պատրիարքը նշել է, որ այսօր ժամանակակից տեխնոլոգիաները, կրթության մակարդակը թույլ են տալիս ընտանիքի մասին հոգ տանելը համատեղել մասնագիտական գործունեության հետ:

Նշենք, որ Ռուսաստանում ընտանիքի դերը խիստ կարևորում է նաև նախագահ Վլադիմիր Պուտինն, ով ավելի վաղ հայտարարել էր, որ իր նախագահության օրոք երբեք «մայր» և «հայր» բառերը չեն փոխարինվելու «Ծնող 1», «Ծնող 2» բառերով:

Նույն շարքից