Հասարակություն Պատահարներ 

Հրդեհ Սիփանիկ գյուղում

analitik.am

Փետրվարի 16-ին, ժամը 16:05-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզ Սիփանիկ գյուղի 17-րդ փողոցում այրվում է եղեգնուտ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սիփանիկ գյուղի 16-րդ փողոցի տներից մեկի (չբնակեցված) մոտակայքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:48-ին, մարվել` 17:02-ին:

Այրվել են մոտ 1 հա խոտածածկույթ և եղեգնուտ, տանը կից մոտակա էլեկտրական սյունը (մոտ 3 գմ), էլեկտրական մալուխ (մոտ 2 գմ), ջերմահարվել՝ էլեկտրակացն հաշվիչը և 3 ուռենի:

 

Նույն շարքից