Հայաստան Քաղաքականություն 

Ես պատրաստվում եմ փակ նամակով դիմել վարչապետ Փաշինյանին. Նորայր Նորիկյան

analitik.am

Փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ես պատրաստվում եմ փակ նամակով դիմել վարչապետ Փաշինյանին, որտեղ նշված կլինեն մի քանի կոնկրետ փոփոխություններ, փոփոխությունների վերաբերյալ առաջարկություններ և ընդհանուր առումով ՀՀ զինված ուժերում ստեղծված իրավիճակը հաղթահարելու ուղղությամբ կետեր։ Մասնավորապես, այդ առաջարկությունների թվին դասվում է զինված ուժերում և ընդհանրապես ՀՀ-ում ռազմական օմբուդսմենի ինստիտուտի ներդրումը, որը կունենա բացառիկ կարգավիճակ, կզբաղվի ՀՀ զինված ուժերում մարդու իրավունքների հիմնախնդիրներով և կունենա այնպիսի լիազորություններ, որոնք հնարավորություն կտան ԶՈՒ-ում որակապես նոր աստիճանի վրա դնել մարդու իրավունքների պաշտպանության և ոչ կանոնադրային հարաբերությունների հաղթահարման հարցերը:

«Երկրորդ կարևոր կոնցեպտուալ առաջարկությունը ԶՈՒ քաղաքացիական վերահսկողության ոլորտին է առնչվելու․ մասնավորապես, բանակ-հասարակություն կապերի ճիշտ մոդելավորմանն ու կիրառմանը:

Նրա խոսքով, իր 3-րդ առաջարկությունն այն է լինելու, որ ՊՆ-ի և ԶՈՒ կառավարման օղակում առանձնահատուկ դերակատարություն սահմանեն նորմատիվ իրավական կարգավորումների փոփոխությունների արդյունքում իրավապահ համակարգի լավագույն կառավարման մոդելին անցնելու միջոցով»:

Նույն շարքից