Վերլուծական Քաղաքականություն 

Հայաստանում գերակա պահանջ կա՝ ակադեմիական հիմքի վրա քաղաքական վերլուծություններ կատարել

analitik.am

Այսօրվա օրակարգին ներդաշնակ....

Քաղաքական գիտության կառուցվածքում խաղերի տեսությունը և քաղաքական խաղի ֆենոմենի ուսումնասիրումն առանձնակի կարևորություն է ստանում՝ նախ՝ անցումային երկրներում քաղաքական գործընթացի վերլուծության, քաղաքական բախումների լուծման համար ծավալված բանակցությունների արդյունավետության, ինչպես նաև իրականացված խորհրդատվության գիտականության ապահովման համար: /

Ավելին իր ճանաչողական, իմացաբանական, հաղորդակցական բազմամակարդակ հնարավորություններով խաղը բացահայտում է քաղաքական գործընթացների բնույթը, քաղաքական դերակատարների էությունը, ինչպես նաև սոցիո և էթնո արժեքների խաղարկման տրամաբանությունը: Մեր կարծիով միայն նմանօրինակ մոտեցման պարագայում է հնարավոր ուսումնասիրել խաղը որպես քաղաքակակն գիտության կատեգորիա՝ վերլուծելով գիտության տարբեր ուղղություններում կարևորված խաղային պրակտիկայի պատմա-մշակութային, հոգեբանական և այլ հիմնախնդիրները:

Վստահորեն կարող ենք պնդել, որ խաղային պրակտիկայի ներքին և արտաքին գործոնները էապես ազդում են քաղաքական համակարգի փոփոխությունների պարամետրերի վրա՝ բացահայտելով դրա սոցիալ-քաղաքական մոդելավորման խնդիրները բախումների լուծման, բանակցությունների վարման և քաղաքական խորհրդատվության ժամանակ:

P.S. Հայաստանում գերակա պահանջ կա ակադեմիական հիմքի վրա քաղաքական վերլուծություներ կատարել ....

Մարիամ Մարգարյան

Նույն շարքից