Հասարակություն 

Հայտնի են Ռուսաստանի ամենավտանգավոր քաղաքների անունները

analitik.am

Ռեստորանային բիզնեսի ռուսաստանցի սեփականատերերը հաճախ ստիպված են լինում արագ արձագանքման խմբեր կանչել Ուֆայում, Նաբերեժնի Չելնիում և Սոչիում։ Այս մասին են վկայում «Delta Security Systems» ընկերության կողմից կատարված ուսումնասիրությունները, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:

Ընկերության փորձագետները համեմատել են արագ արձագանքման խմբերի ուղևորությունների քանակը տարածաշրջանում պահպանվող օբյեկտների քանակի հետ: Ձեռք բերված գործակիցների հիման վրա կազմվել է հանցագործության վարկանիշը, որում առաջին տեղը զբաղեցրել են Ուֆան, Նաբերեժնիյ Չելնին և Սոչին:

Միևնույն ժամանակ, առևտրային բիզնեսի համար առավել անվտանգ և բարենպաստ միջավայրը դիտվում է ավելի քան մեկ միլիոն բնակչություն ունեցող քաղաքներում: Եկատերինբուրգը դարձել է ամենաապահովը, որին հաջորդում է Դոնի Ռոստովը, Սանկտ Պետերբուրգը, Նովոսիբիրսկը և Մոսկվան:

Նույն շարքից