Գլխավոր Հայաստան Քաղաքականություն 

Սկսվեց...

Այսօր՝ փետրվարի 17-ին, մեկնարկում է Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավը: Քվեարկությունը կայանալու է ապրիլի 5-ին:

Հիշեցնենք, որ փոփոխությունների համար «այո»-ն պետք է ստանա առնվազն 650 հազար ձայն:

Եթե քաղաքացիներն «այո» ասեն փոփոխություններին, ՍԴ դատավորներից 7-ը պաշտոնանկ կարվեն: Այս դեպքում, ըստ մասնագետների, Հայաստանը մի քանի ամիս Սահմանադրական դատարան չի ունենա: Այդ ընթացքում հնարավոր է վավերացվեն մի շարք օրենքներ, միջազգային պայմանագրեր: Կա տեսակետ, որ այդ ընթացքում կարող է վավերացվել նաև օրինակ Ստամբուլյան կոնվենցիան, որն այդքան քննադատվում է հասարակության կողմից:

Մյուս կողմից, պնդում կա, որ այս դեպքում նոր ձևավորված Սահմադրական դատարան լեգիտիմություն չի ունենալու, հետևաբար դրա կողմից կայացված բոլոր որոշումները հետագայում վիճարկվելու են:

Ինչ վեաբերում է ՍԴ դատավորներին, ապա նրանք, մասնագետների պնդմամբ, կարող են իրենց պաշտոնանկությունը, որը հակասահմանադրական գործընթացի արդյունք կլինի, վիճարկել ՄԻԵԴ-ում ու հաղթել՝ վերականգնվելով իրենց պաշտոնում:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից