Միջազգային Քաղաքականություն 

Պոմպեոն պլանավորել էր թաքցնել Լավրովի հետ հանդիպումը

analitik.am

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն պլանավորել էր թաքցնել իր հանդիպումը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ, որը տեղի է ունեցել մյունխենյան համաժողովի ընթացքում: Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է Politico-ից:

Նշվում է, որ Պոմպեոն հանդիպում է ունեցել Լավրովի հետ՝ փետրվարի 14-ին կայացած անվտանգության համաժողովի շրջանակներում:

Պարբերականը կարծում է, որ ամերիկյան կողմը հստակ ցանկացել է գաղտնի պահել հանդիպման փաստը: Մասնավորապես, Պոմպեոյի օգնականները ոչ մի տեղեկություն չեն հրապարակել դրա ավարտից հետո:

Այն փաստը, որ տեղի է ունեցել այդպիսի հանդիպում, հայտնի է դարձել Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի ֆեյսբուքյան գրառումից։

Նույն շարքից