Գլխավոր Միջազգային Քաղաքականություն 

Մենք ձեր զինվորականների գանգերից երկնաքեր կկառուցենք․ Թուրքիայում սպառնացել են Ռուսաստանի դեսպանին

Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Երխովը «Звезда» հեռուստաալիքին հայտնել է, որ կրկին վիրավորանքներ և սպառնալիքներ է ստացել:

«Անցյալ գիշեր և այս առավոտյան վիրավորանքներն ու սպառնալիքները հնչել են հետևյալ կերպ՝ «Մենք ձեր զինվորականների գանգերից երկնաքեր կկառուցենք», «Ձեր կողմից թափված ամեն կաթիլ արյան համար վճարելու եք» և այլն»,-ասել է դիվանագետը:

Երխովի խոսքերով, նմանատիպ հաղորդագրություններն անհնար է լուրջ չընդունել, սակայն նրան ամենաքիչն անհանգստացնում է իր անվտանգությունը, քանի որ նա լավ պաշտպանված է:

Միևնույն ժամանակ, դեսպանը կարևորել է Ռուսաստանի և Թուրքիայի ժողովուրդների միջև ատելության խոսքի կանխումը:

Իր հասցեին սպառնալիքների մասին Երխովն առաջին անգամ զեկուցել է փետրվարի 13-ին՝ նշելով, որ դա պայմանավորված է եղել Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններով: Այնտեղ վերջին շաբաթներին սիրիական բանակը, որին աջակցում է Ռուսաստանը, ակտիվորեն հարձակվում է թուրքամետ գրոհայինների դիրքերի վրա։

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից