Հասարակություն 

Ջերմուկ-Գորայք ավտոճանապարհը փակ է. Արգելափակման մեջ գտնվում է 80 տրանսպորտային միջոց

analitik.am

Փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ.

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 17-ին, ժամը 08:55-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն:

Վարդենյաց լեռնանցքը փակ է բեռնատարների համար, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը՝ դժվարանցանելի:

Փակ են Ջերմուկ-Գորայք ավտոճանապարհը: Ջերմուկի կողմից կա կուտակված 15 բեռնատար և 25 մարդատար ավտոմեքենա, իսկ Գորայքի կողմից՝ 40 տրանսպորտային միջոց:

Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Դժվարանցանելի են Աշոցքի և Ամասիայի միջհամայնքային ավտոճանապարհները:

Արարատի մարզի Արարատ քաղաքում և Տիգրանաշենի ոլորաններում, Սյունիքի մարզում (բացի Մեղրի քաղաքից) տեղում է ձյուն:

Լարսի մասին.

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկության համաձայն՝ ռուսական կողմում կա կուտակված մոտ 1000 բեռնատար ավտոմեքենա:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Նույն շարքից