Միջազգային Քաղաքականություն 

Պուտինի թարգմանիչները թվարկել են նրա ամենաբարդ արտահայտությունները

analitik.am

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի թարգմանիչները թվարկել են պետության ղեկավարի ամենադժվար նախադասությունները: Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է ՌԻԱ Նովոստիից։

Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարության Լեզվաբանական աջակցության բաժնի խորհրդատու Ալեքսեյ Սադիկովը «Մոսկվա, Կրեմլ, Պուտին» ծրագրի եթերում որպես օրինակ բերել է հետևյալ խոսքերը. «мы не будем стоять враскоряку»: Նրա խոսքերով, նախագահի այս արտահայտությունը նա լսել է ռեպորտաժներից մեկում և ուրախացել է, որ ստիպված չի եղել այն թարգմանել:

Սադիկովը խոսել է նաև «вольно» անսպասելի հրամանի մասին: Անսպասելի, քանի որ եթե նա նախապես չիմանար թարգմանության անհրաժեշտ տարբերակը, ապա այս տերմինը կարող էր անհարմար դրության մեջ դնել նրան։ 2017 թվականի հունիսին Պուտինի այս հրամանը թարգմանվել է «Welcome»։

Բացի այդ, թարգմանիչներն ակտիվորեն քննարկել են «Донбасс порожняк не гонит» արտահայտությունը, ասել է վարչության երրորդ քարտուղար Նատալյա Կրասավինան: Արդյունքում, հիշում է նա, արտահայտությունը թարգմանվել է որպես «Донбасс ерунды не говорит»:

Նույն շարքից