Հասարակություն 

2-ամյա աղջնակը Ֆեյսբուքի միջոցով փրկել է մոր կյանքը

analitik.am

Անգլիայում 2 տարեկան դուստրը փրկել է մայրիկի կյանքը: Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է Daily Mirror-ից:

Երբ 28-ամյա Սամանտան կորցրել է գիտակցությունը, փոքրիկն արագ վերցրել է սմարթֆոնը, մայրիկի մատի միջոցով ապաարգելափակել այն, ապա մեսինջերով զանգահարել տատիկին ու տեսախցիկն ուղղել դեպի հատակին ընկած մայրը:

Տատիկն արագ շտապօգնություն է զանգահարել: Սոֆյան 4-ամյա եղբոր հետ սպասել է բժիշկների ժամանելուն:

Երիտասարդ մայրիկը, ով խնդիրներ է ունեցել աղիքների հետ, արդեն բուժվել է:

Ավելի ուշ Սամանտան խոստովանել է, որ օգնության կարելի էր սպասել 4-ամյա որդուց, ում ինքը սովորեցրել է, թե ինչ պետք է անել արտակարգ իրավիճակներում: Իսկ այն, որ փոքրիկ Սոֆյան կարող է այդքան արագ կողմնորոշվել, անակնկալ է:

Նույն շարքից