Հասարակություն 

Հայ դիրքապահներն Ադրբեջանի Հատուկ նշանակության ջոկատի դիպուկահար են ոչնչացրել. Այսօր

Փետրվարի 15-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ հայկական կողմից սպանվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Ալասկերով Սեյմուր Էլդար օղլուն:

Aysor.am-ին միջադեպի վերաբերյալ տեղեկություններ են հայտնի դարձել:

Ըստ մեր աղբյուրների՝ Ալասկերով Սեյմուր Էլդար օղլուն Ադրբեջանի ԶՈւ Հատուկ նշանակության ջոկատի զինծառայող էր՝ դիպուկահար:

Վերջինս առաջնագիծ էր դուրս բերվել մարտական խնդիր կատարելու համար, սակայն հայկական զինված ուժերի դիրքապահները ժամանակին հայտնաբերել և խոցել են նրան:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից