Հասարակություն 

Ռուսաստանի Ուղղափառ եկեղեցում քաղաքացիական ամուսնության մեջ գտնվող կանանց «անվճար մարմնավաճառ» են անվանել

analitik.am

Ռուսաստանի ուղղափառ եկեղեցում քաղաքացիական ամուսնության մեջ գտնվող կանանց «անվճար մարմնավաճառ» են անվանել: Նման կարծիք է հայտնել ընտանիքի հարցերով պատրիարքական հանձնաժողովի նախագահ, ավագ քահանա Դիմիտրի Սմիրնովը, փոխանցում է Ինտերֆաքսը:

Սմիրնովն ասել է, որ քաղաքացիական ամուսնության մեջ գտնվող կանայք ժամանակավոր զվարճանք են: Նրա կարծիքով՝ ռուսաստանցի կանայք չեն հասկանում, թե ինչ է ամուսնությունը:

«Դժվար է ասել «Ես անվճար մարմնավաճառ եմ», ավելի հեշտ է ասելը՝ «Ես քաղաքացիական ամուսնության մեջ եմ գտնվում»: Բարև Ձեզ: Ոչ, դու պարզապես անվճար ծառայություններ ես մատուցում, և վերջ։ Որևէ մեկը քեզ որպես կին չի ընդունում»,-ասել է նա:

Քահանան նշել է, որ Ռուսաստանում ամուսնացած կանայք մեկ միլիոնով ավելի են, քան ամուսնացած տղամարդիկ, որովհետև շատ տղամարդիկ գտնվում են քաղաքացիական ամուսնության մեջ: Սմիրնովի խոսքերով, այդ տարբերակով իրենց հետ ապրող կանանց տղամարդիկ չեն համարում իրենց կին․ «Ի՞նչ է, դժվար է գրանցվել»,-վրդովված ասել է Ռուսաստանի Ուղղափառ եկեղեցու ներկայացուցիչը։

Նույն շարքից