Հասարակություն 

Ազնիվ չէ լռել Հայաստանում սուր շնչառական հիվանդությունների աննախադեպ աճի մասին. Տնտեսագետն ահազանգում է

analitik.am

Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն իր էջում գրում է.

«Ազնիվ չէ լռել Հայաստանում սուր շնչառական հիվանդությունների աննախադեպ աճի մասին:

Հիվանդանոցները լցված են հիվանդներով, դրանց մեծ մասում տեղ գտնել հնարավոր չէ: Շտապ օգնության ծառայությունը գերծանրաբեռնված է աշխատում:

Քիչ չեն թոքաբորբից մահվան դեպքերը:

Առանձնահատուկ կարևորում եմ նախադպրոցական և դպրոցական հաստատություններում, բուհերում բժշկական ստուգումները:

Վատ չէր լինի անգամ առժամանակ դադարեցնել դասերը: Առողջապահության նախարարությունը պետք է ավելի նախահարձակ լինի»:

Նույն շարքից