Հասարակություն 

Մեկդ Հայկ Մարությանին ասեք թող քաղաքապետարանը մաքրի իրավաբանական վարչությունը անգրագետներից. Իրավաբան

analitik.am

Իրավաբան Մանուշ Եսայանն իր էջում գրում է.

«Մեկդ Հայկ Մարությանին ասեք թող մաքրի քաղաքապետարանն իրավաբանական վարչությունը անգրագետներից:

Երևանի քաղաքապետարանի կողմից տուգանվել եմ վճարողի կայանատեղի տուրքը չվճարելու համար: Տուգանքի որոշումը բողոքարկել եմ վերադասության կարգով, պահանջել եմ բեկանել որոշումը: Մոտ մեկ ամիս անց ստացել եմ գրություն, որով ինձ խնդրում են գնալ քաղաքապետարան և ծանոթանալ տեսագրությանը, այսինքն դիմումս ոչ մերժում են, ոչ բավարարում: Ես սպասում եմ դիմումի քննության 30-օրյա ժամկետը լրանալուն և քանի որ չեն ստանում իմ բողոքը ոչ բավարարելու, ոչ մերժելու մասին որոշում՝ դիմում եմ ներկայացնում քաղաքապետարանին իմ բողոքը բավարարելը հավաստող վարչական ակտը տրամադրելու խնդրանքով: Արդյունքում, Երևանի քաղաքապետարանը բողոքարկված ու օրենքի ուժով բեկանված վարչական ակտը ուղարկում է հարկադիր կատարման:

Քաղաքապետարանի իրավաբանական վարչության չիրավաբաններ: Լավ, ինչքան կարելի է ՁԵԶ իրավաբանություն սովորացնել , ինչի եք դուք այդ աստիճատ անգրագետ ու առհասարակ ինչ գործ ունեք դուք ձեր տեղերում, եթե ալարում եմ էլեմենտար 1 հոդված կարդալ, որ հասկանաք որն է վարչական ակտ և որը չէ, և որն է վարչական ակտ չկայացնելու հետևանքը»:

Նույն շարքից