Գլխավոր Հասարակություն Տեսանյութեր 

Լավ լուր. հունվարի 8-ից մինչև փետրվարի 15-ը աշակերտների բացակայությունները կզրոյացվեն /տեսանյութ/

Այս օրերին բացակայող աշակերտների համար լավ լուր կա: Այս մասին քիչ առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:

«Ես շրջաբերական եմ ուղարկել, որ հունվարի 8-ից մինչև փետրվարի 14-ը, իսկ 6-օրյա դպրոցների դեպքում՝ մինչև փետրվարի 15-ը ընկած ժամանակահատվածում բացակայությունները զրոյացվեն: Իսկ փետրվարի 17-ից մինչև մարտի 10-ն ընկած ժամանակահատվածում բացակայությունները կհամարվեն հարգելի, եթե լինի բժշկի տեղեկանքը»,-ասաց Հարությունյանը:

Հարությունյանը նաև խոսեց ուսումնական հաստատություններում դասերը դադարեցնելու վերաբերյալ պահանջների մասին՝ հայտարարելով, որ դրա համար հիմքեր չկան:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից