Հասարակություն 

Մահացել է «Բրիգադայի» սաունդթրեքի հեղինակը

Ավստրալիայում մահացել DJ, կոմպոզիտոր, «Բրիգադա» հայտնի հեռուստասերիալի սաունդթրեքի հեղինակ, Triplex երաժշտական ​​նախագծի ստեղծողներից մեկը՝ Անդրեյ Իվանովը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է լրագրող Միխայիլ Կոզիրևը։

«Մահացել է Անդրեյ Իվանովը: Այսօր նա խեղդվել է Ավստրալիայում, Սիդնեյի Բոնդի լողափի մոտակայքում: Բախվել է ժայռերին: Կնոջը՝ Յուլիայի հաջողվել է փրկել, բայց Անդրյուխային՝ ոչ»,-գրել է լրագրողը։

Իվանովը «Triplex» նախագծի ստեղծողներից է, որը մասնագիտացված է էլեկտրոնային երաժշտության ոլորտում: 2000 թվականին նախագիծը հայտնի դարձավ ֆիլմերի և հեռուստասերիալների սաունդթրեքերի ձայնագրություններով:

Անդրեյը 47 տարեկան էր:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից