Միջազգային Քաղաքականություն 

Լավրովը՝ Ռուսաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների մասին

Ռուսաստանը լավ հարաբերություններ ունի Թուրքիայի հետ, բայց դա չի նշանակում, որ Մոսկվան ամեն ինչում պետք է համաձայնվի Անկարայի հետ: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ելույթ ունենալով Մյունխենի անվտանգության համաժողովում, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

Լավրովը նշել է, որ չի կարող երկու երկրների միջև որևէ խնդրի շուրջ լիարժեք համաձայնություն լինեն․ «Եթե դա առկա է, ապա դա արդեն փոքր-ինչ ճնշում է հիշեցնում»,-ասել է նա:

Բացի այդ, Լավրովի խոսքերով, սիրիական Իդլիբի վերաբերյալ Ռուսաստանի և Թուրքիայի միջև պայմանավորվածությունները չեն նշանակում, որ ռուսական կողմը հրաժարվում է ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարելուց:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից