Հասարակություն 

Ով է հայ դիրքապահների կողմից ոչնչացված Ադրբեջանի Հատուկ նշանակության ջոկատի դիպուկահարը

Իրանագետ Արտյոմ Տոնոյանն իր էջում գրում է.

«Փետրվարի 15-ին հերթական սադրանքի համար առաջնագիծ դուրս բերված գանձակեցի դիպուկահարը (1990թ. ծնված Սեյմուր Ալասգյարով) խոցվել է մերոնց կողմից ճիշտ ժամանակին՝ թույլ չտալով նրան ավարտին հասցնել ստացած հանձնարարությունը։

Բայց ինձ մի ուրիշ բան է հետաքրքիր. արդյո՞ք ունենք վիճակագրություն այն բոլոր սահմանային միջադեպերի, որոնք տեղի են ունեցել Հայաստանի և Ադրբեջանի առաջին դեմքերի (նախագահ vs նախագահ/վարչապետ) բանակցությունների նախօրեներին, հենց բանակցությունների օրը, կամ դրանից մեկ-երկու օր անց։

Եղե՞լ է երբևէ դեպք, որ այդ շրջանում սահմանագծում լարվածություն մտցնելու փորձ ադրբեջանական կողմից արված չլինի»:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից