Միջազգային Քաղաքականություն 

Արևմուտքը կորցնում է իր ազդեցությունը. Չավուշօղլու

Թուրքիայի Արտաքին գործերի նախարար  Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ արևմտյան երկրները գլոբալ առումով կորցնում են իրենց ազդեցությունը։

Ըստ նրա՝ ազդեցությունը կորցնելու հիմնական պատճառներից մեկն այն է, որ Արևմուտքը չի գնում փոխզիջումների ճանապարհով։

Իբրև երկրորդ պատճառ Թուրքիայի արգործնախարարը նշել է այն հանգամանքը, որ Արևմուտքն իբր սկսել է կործանել իր իսկ սկզբունքները, այդ թվում՝ ժողովրդավարությունը, մարդու իրավունքները ևա այլն։

Չավուշօղլուն Արևմուտքին մեղադրում է նաև իսլամաֆոբիայի և երկակի ստանդարտների քաղաքականության մեջ։

Նա նաև ընդգծել է, որ Ասիան թափ է հավաքում, քանի որ վերահսկում է համաշխարհային տնտեսության կեսը, ուստի Արևմուտքը պետք է վերանայի իր քաղաքականությունը։

regionmonitor

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից