Հասարակություն 

Կարևոր ծանուցում՝ մեր քաղաքացիների համար

Արդարադատության նախարարության խոսնակ Լուսինե Մարտիրոսյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.

«Կարևոր ծանուցում մեր քաղաքացիների համար.

Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը տեղեկացնում է, որ Աշխատանքային օրենսգրքում կատարված փոփոխության համաձայն՝ 2020թ. հունվարի 1-ից Երևան քաղաքում 10 և ավելի աշխատող ունեցող գործատուն վճարումները կատարում է անկանխիկ եղանակով:

Ծառայությունում պարտավորություն ունեցող այն քաղաքացին, որի աշխատավարձը փոխանցվում է բանկային հաշվեհամարին և կիրառվել է արգելանք, կարող է ներկայացնել գործատուի կողմից տրված համապատասխան տեղեկանք՝ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 56-րդ և 58-րդ հոդվածների հիման վրա ընթացք տալու համար:

Գործատուի կողմից տրված տեղեկանքում պետք է նշվի․
1. աշխատողի (պարտապանի) անձնական տվյալները,
2. աշխատավարձի չափը,
3. առևտրային բանկի անվանումը, որին փոխանցվում է աշխատավարձը,
4.գործատուի այն հաշվեհամարը, որից աշխատավարձը փոխանցվում է տվյալ բանկ,
5.գործատուի ստորագրությունը:

Ծանուցում։ Կատարման ենթակա ակտերի հարկադիր կատարման ընթացքում պարտապանի աշխատավարձից և դրան հավասարեցված վճարներից կարող է պահվել հիսուն կամ օրենքով նախատեսված մի շարք դեպքերում՝ յոթանասունհինգ տոկոսից ոչ ավելի` մինչև բռնագանձվող գումարների լրիվ մարումը»:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից