Հասարակություն 

Սիմոնյանն ու Զախարովան արձագանքել են քաղաքացիական ամուսնության մեջ գտնվող կանանց մասին քահանայի հայտարարությանը

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան արձագանքել է ավագ քահանա Դիմիտրի Սմիրնովի խոսքերին, ով քաղաքացիական ամուսնության մեջ գտնվող կանանց «անվճար մարմնավաճառ» է անվանել: Համապատասխան գրառումը Զախարովան արել է ֆեյսբուքյան իր էջում։

Դիվանագետը դիմել է հասարակության և ԶԼՄ-ների հետ հարաբերությունների բաժնի ղեկավար Վլադիմիր Լեգոյդին․ «Կարծում եմ, որ կանայք կաջակցեն: Իսկ կարելի՞ է ինչ-որ կերպ անվանել նաև այն տղամարդկանց, ովքեր գտնվում են քաղաքացիական ամուսնության մեջ»,-գրել է Զախարովան:

RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը նույնպես մեկնաբանել է Սմիրնովի խոսքերը Telegram-ի իր ալիքում: Նա նրան հրավիրել է իր տուն՝ տեսնելու, թե ինչպես է ապրում «նորմալ ընտանիքը»: Նրա կարծիքով գրանցված ամուսնությունն անիմաստ և բարդ բան է կյանքի շատ հանգամանքների համար: Սիմոնյանը նշել է, որ իր համար գրանցված ամուսնությունը «սկզբունքի հարց է», իսկ քահանայի խոսքերը ոչ մի կապ չունեն Աստծո հանդեպ հավատքի հետ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ռուսաստանի ուղղափառ եկեղեցում, ընտանիքի հարցերով պատրիարքական հանձնաժողովի նախագահ, ավագ քահանա Դիմիտրի Սմիրնովը քաղաքացիական ամուսնության մեջ գտնվող կանանց «անվճար մարմնավաճառ» է անվանել։

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից