Հայաստան Քաղաքականություն 

Ըստ լրատվականների, հանդիպումն անցել է սառը մթնոլորտում

2020 թվականի փետրվարի 1-ից 10-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի անձին ու գործունեությանն առնչվող նյութերին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։

Նշված ժամանակահատվածում դիտարկվել է 525 հոդված, որոնցից 120-ը եղել է բացասական, 5-ը՝ դրական, 400-ը՝ չեզոք։

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի մասին հրապարակվել են բազմաթիվ բացասական հոդվածներ։

Մամուլում անդրադարձ է եղել քաղաքապետարանի «կամազների» հետ կապված թեմային, քննիչ հանձնաժողովի ստեղծմանը: Ըստ լրատվականների, «Իմ քայլը» դաշինքի ներկայացուցիչն ասել է. «Հայկ Մարությանը ՔՊ վերնախավին, Նիկոլ Փաշինյանին բացատրել էր, որ դա կատաստրոֆա կարող է լինել, և մեզ հրահանգվեց՝ «քենսլ» անել հանձնաժողովի խնդիրը։ Բայց Արարատ Միրզոյանը կատեգորիկ դեմ էր, գտնում էր, որ «ինքը կփչանա», եթե իր խոսքից հետ կանգնի, և որոշվեց՝ որպես կոմպենսացիա, որ Հայկն անձամբ այցելի Արարատին, կխնդրի դա չանել։ Եվ այդպես էլ եղավ․ քվեարկությունից մեկ օր առաջ Հայկը եկավ ԱԺ՝ անձամբ խնդրելու այդ մասին»։

Մամուլի հրապարակումների համաձայն, Արարատ Միրզոյանը և Ռուբեն Ռուբինյանը հանդիպել են ԵԱՀԿ և ԵՊ անդամների դեսպանների հետ։ Ըստ լրատվականների, հանդիպումն անցել է սառը մթնոլորտում, բացի այդ նշվում է, որ ԱԺ ներկայացուցիչները հանգամանալից ներկայացրել են ՍԴ-ի հետ կապված խնդիրները և փորձել են դեսպաններից դրական կարծիքներ ստանալ, բայց նման բան տեղի չի ունեցել: Դեսպանները եղել են չեզոք և որևէ դրական կարծիք չեն հայտնել։

ԱԺ-ում անցած տասնօրյակում քննարկվում էր սահմանադրական փոփոխությունների հարցը։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը մի քանի անգամ արտահերթ նիստը հետաձգում էր, դա դուր չէր եկել «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին: Նա նշել էր, որ իշխող խմբակցության նպատակն է տապալել օրինագիծը ու Սահմանադրական դատարանի նախագահի եւ դատավորների «հեռացումը» դնել հանրաքվեի: Ինչպես հետագա ընթացքը ցույց տվեց հարցն ի վերջո դրվեց հանրաքվեի։
Քննադատությունները շատ են հատկապես Աժ արտահերթ նիստը հետաձգելու և առհասարակ Սահմանադրական փոփոխություններ նախաձեռնելու հետ կապված։

«Մեդիա պաշտպան»

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից