Հասարակություն 

Հայ զինվորականը պետք է լինի հասարակության ամենահարգված և ամենասիրելի խավը. Արշավիր Ղարամյան

Վերջին 10 օրվա ընթացքում 7 անգամ այցելել եմ առաջնագիծ (17.10.2018 թ.):

-Հայոց Բանակում արմատական բարեփոխումները օրվա պահանջ են և հրամայական:
Մեզ պետք է Ազգային Բանակ հայկական ոգով,ոչ թե Ազգային Բանակ խորհրդային ոգով...

-1.Հայ զինվորականը՝ ՄԱՐԴ Է և բարձրագույն արժեք:

2.Հայ զինորականը ծառայության ժամանակ,և ծառայութունից հետո պետք է պետական ծառայողներից ամենաապահովածը լինի սոցիալ-տնտեսական առումով:

3.Հայ զինվորականը պետք է լինի հասարակության ամենահարգված և ամենասիրելի խավը:

4. Ցանկացած իրավիճակում հայ զինվորականը պետք է իր թիկունքին զգա պետության և ժողովդի շունչը…

-Հայոց հզոր ազգային բանակի զինվորականը անցնելով զիվորական ծառայության;

1.պետք է զինվորական գործը համարի իր հիմնական մասնագիտությունը,

2.ռազմական մասնագիտությանը պետք է տիրապետի գերազանց,
ամրակցված զենքին և ռազմական տեխնիկային տիրապետի անթերի (ինչպես վիրտուոզ դաշնակահարը դաշնամուրի ստեղներին),

3.անվերապահորեն ենթարկվի զինվորական կարգ ու կանոնին,ենթակաների համար հանդիսանա օրինակելի,ղեկավարների համար հարգելի:

-Հայոց Ազգային Բանակը պետք է լինի կիսապրոֆեսիոնալ X/Y հարաբերակցությամբ,որտեղ X-ը այն զինծառայողներն են որոնք ծառայում են պետության հետ կնքված պայմանագրին համաձայն,իսկ Y-ը պարտադիր զինվորական ծառայության զորակոչված անձինք:

1. X խմբում ընդգրկված զինծառայողները պետք է զինվորական մասնագիտությունը համարեն իրենց հիմնական մասնագիտությունը :

2.Y խմբում ընդգրկված զինծառայողները ծառայությունից հետո կարող են իրենց ծառայությունը շարունակել X խմբում ,նրանք համարվում են զինված ուժերի հիմնական զորահավաքային ռեսուրսը:

Հ.Գ. Բոլոր այն հարցերի պատասխանը պետության արտաքին անվտանգությունը ապահովող՝ զինված ուժերի հիմնական բաղադրիչի՝ Հայոց Բանակի մասին հրապարակավ արտահայտվել եմ 2018 թվականին,իսկ ոչ հրապարակավ արդեն ամբողջ 20 տարուց ավելի:

Ըստ ինձ սա այն հիմքն է (կմախք) որի վրա (շուրջը) կարելի է աշխատել…

Արշավիր Սուրենի Ղարամյան

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից