Գլխավոր Քաղաքականություն 

Ալեն Սիմոնյանը հրաժարվում է ասել, թե որ կոնվենցիան է նկատի ունեցել

Այսօր՝ փետրվարի 17-ին, ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն Analitik.am-ի խմբագրություն է ուղարկել գրություն, որով պահանջում է հերքել Analitik.am  կայքում փետրվարի 12-ին՝ ժամը 17։20-ին, հրապարակված «Հանրաքվեն պետք է իշխանությանը «Ստամբուլյան կոնվենցիան» վավերացնելու համար․ Սա հաստատե՞ց նաև Ալեն Սիմոնյանը»  վերնագրով հոդվածը։ Իր գրության մեջ Սիմոնյանը նշում է․ «Հարկ եմ համարում տեղեկացնել,որ ես, ճեպազրույցի ժամանակ խոսելով հանրաքվեի անցկացման անհրաժեշտության մասին , բնավ նկատի չեմ ունեցել , որ սահմանադրական դատարանի ներկայիս կազմը փոխելու անհրաժեշտությունը կապված է Ստամբուլյան կոնվենցիան վավերացնելու հետ, այլ ուղղակի նկատի եմ ունեցել , որ ընտրություններից հետո եկած կամ եկող միջազգային փաստաթղթերը, կարող են ինչ-ինչ պատճառներով չվավերացվել ներկայումս գործող Սահմանադրական դատարանի կողմից։ Իսկ լրագրողը սեփական ենթադրությունը ներկայացրել է իրականության տեղ, և այն դրել է վերնագիր»։

Տեղեկացնում ենք պարոն Սիմոնյանին, որ իր գրառման մեջ վերջինս չի նշում, թե կոնկրետ ի՞նչ միջազգային փաստաթուղթ ի նկատի ունի, որը կարող է չվավերացնել ներկայումս գործող Սահմանադրական դատարանի կազմը։ Հաշվի առնելով այն փաստը, որ իշխանության ՝ այդ թվում անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից առանձնահատուկ հովանավորվում են ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչները, իշխանական ուժի ներկայացուցիչների կողմից  տարվում է «Ստամբուլյան կոնվենցիան» վավերացնելու անհրաժեշտության քարոզչություն, ինչպես նաև այն, որ այդ կոնվենցիան պարունակում է ՀՀ Սահմանադրությանը հակասող կետեր, ինչի պատճառով էլ ՀՀ ՍԴ-ն այն կարող է ճանաչել հակասահմանադրական և չվավերացնել , մենք շարունակում ենք պնդել, որ Ալեն Սիմոնյանն ի նկատի է ունեցել հենց «Ստամբուլյան կոնվենցիան»։

Պարոն Սիմոնյանին հայտնում ենք, որ եթե վերջինս նշի, թե կոնկրետ որ միջազգային փաստաթուղթն է ի նկատի ունեցել իր ելույթում, եթե ոչ «Ստամբուլյան կոնվենցիան», ապա մենք պատրաստակամ ենք ներկայացնել նաև Սիմոնյանի տեսակետը, մինչ այդ մենք ունենք բոլոր հիմքերը պնդելու, որ Սիմոնյանն՝ ասելով «ընտրություններից հետո եկած կամ եկող միջազգային փաստաթղթերը, կարող են ինչ-ինչ պատճառներով չվավերացնել ներկայումս գործող Սահմանադրական դատարանի կողմից» ի նկատի է ունեցել  հենց «Ստամբուլյան կոնվենցիան»։

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից