Հասարակություն Տեսանյութեր 

Ուղիղ եթերում անցորդները ձնագնդիով հարվածել են եղանակի տեսության մեկնաբանին /Տեսանյութ/

Իրաքում եղանակի տեսության հաղորդման ուղիղ եթերում անցորդները ձնագնդիով հարվածել են հեռուստալրագրողին: Համապատասխան տեսանյութը հրապարակվել է Rudaw-ի Twitter-ի էջում:

Դեպքը տեղի է ունեցել հեռուստալրագրողի մենախոսության ժամանակ: Տղամարդը խոսել է երկրի արևելքում գտնվող Սուլեյմանիյա քաղաքի մերձակայքում տիրող եղանակային իրավիճակի մասին: Փետրվար ամսվա կեսերին Իրաքի շատ հատվածներում մեծ քանակությամբ ձյուն է տեղացել, ինչը դժվարություններ է առաջացրել ճանապարհներին:

Մինչ հեռուստալրագրողը կատարել է իր աշխատանքային պարտականությունները, մոտակայքում գտնվող մարդիկ, հիմնականում երեխաները, սկսել են ձնագնդի նետել նրա վրա: Տղամարդն ուշադրություն չի դարձրել նրանց վրա, ավարտել է եթերը և հեռացել։

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից