Հասարակություն 

Մահաթմա Գանդիի արձանը՝ Երևանում

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Լևոն Զաքարյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.

«Հանրային քննարկում։

Կուզեի իմանալ մեր համաքաղաքացիների կարծիքը։ Մեզ առաջարկ է եկել Հնդկաստանի դեսպանատան կողմից, ըստ որի առաջարկվում է երևան քաղաքում տեղադրել Մահաթմա Գանդիի արձանը։

Առաջարկվող վայրերն են Օղակաձև զբոսայգում կամ Հանրապետական հիվանդանոցի հարակից զբոսայգում։
Նկարում առաջարկվող տարբերակն է։

Մահաթմա Գանդիի 150 ամյակի կապակցությամբ 2019թ.-ի հոկտեմբերի 2-ին մեկնարկել է Դելիից մինչև Ժնև կազմակերպվող «Շարժվելով դեպի ազատություն և խաղաղություն խորագրով » մեկամյա քայլերթ, որն անցնեու է նաև Հայաստանով և Արցախով: Քայլերթի մասնակիցները այժմ գտնվում են Հայաստանում»:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից