Հասարակություն Տեսանյութեր 

Մեզ փորձում են ճնշել նաև բարոյապես և ֆիզիկապես․ Հայկ Ալումյան

Փաստաբանների նկատմամբ ճնշումները կարելի է պայմանականորեն բաժանել երկու խմբի: Իշխանությունները միջամտում են մեր և մեր վստահորդների հարաբերություններին՝ դա անելով գաղտնալսելով, էլեկտրոնային հասցեներ կոտրելով և այլն: Բացի դրանից, մեզ փորձում են ճնշել բարոյապես և ֆիզիկապես: Առաջինի դեպքում նպատակ ունեն մեր ինֆորմացիան անօրինական կերպով մատչելի դարձնել իրենց, իսկ երկրորդի նպատակն է կոտրել մեր կամքը: Այս մասին այսօր «Փաստաբանների նկատմամբ ճնշումները» թեմայով կլոր սեղան-քննարկման ժամանակ հայտարարեց փաստաբան Հայկ Ալումյանը, ում խոսքերով, այս ամենը պետք է լուրջ գնահատականի արժանանա, պետք է ուղիներ գտնել դրան դիմակայելու համար:

«Կարևոր է, որ խնդիրը բարձրաձայնում ենք, սակայն, եթե մենք միջոցներ չգտնենք դրա դեմ պայքարելու համար, կնշանակի ճանապարհի կեսից ետ ենք կանգնում»,-ասաց Ալումյանը:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից