Հասարակություն Տեսանյութեր 

Այսօր Հայաստանում իշխանությունները խրախուսում են փաստաբանների նկատմամբ ճնշումները․ Ավետիք Իշխանյան

Երբ մենք ԽՍՀՄ-ից անցում կատարեցինք անկախություն, զարմանալիորեն կային բավականին համարձակ փաստաբաններ, ովքեր իրենց աշխատանքը կատարում էին՝ չնայած բարդ պայմաններին: Այն ժամանակ հասարակության կողմից փաստաբանների նկատմամբ հարձակումներ չէին լինում: Իշխանությունների կողմից լինում էին, սակայն հասարակությունը շատ լավ ընկալում էր: Այսօր՝ փետրվարի 17-ին, «Փաստաբանների նկատմամբ առկա ճնշումները» թեմայով կլոր սեղան-քննարկման ժամանակ հայտարարեց Ավետիք Իշխանյանը:

«Հիմա հասել ենք այն վիճակին, երբ հասարակությունն իր մտածելակերպով շատ ավելի ցածր մակարդակի վրա է, քան՝ 90-ականների խորհրդային սերունդը: Այն ժամանակ էլ եղել է, երբ ժողովրդի ոչ գիտակից մասը, իրենց հարազատների գործերով պայմանավորված հարձակում են գործել փաստաբանների նկատմամբ: Ես դա չեմ արդարացանում, բայց դա ինչ-որ տեղ հասկանալի էր: Սակայն հիմա, երբ հեղափոխությունից հետո զանգվածաբար հարձակումներ են լինում փաստաբանների նկատմամբ, ես չգիտեմ, թե ինչպես մեկնաբանեմ: Ընդհուպ մինչև իրենց քաղաքակիրթ ներկայացնող մամուլը «Սատանայի փաստաբանը» բովանդակությամբ ծաղրանկար նկարեց փաստաբանների մասին, որոնք պաշտպանում են նախկին իշխանությունների շահերը:

Ավելին ասեմ, երբ հայտնի դարձան Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները, բավականին ճանաչված մի քաղաքագետ փաստաբաններին տականք անվանեց. «Սա եվրոպական արժեքներ դավանող քաղաքագետ է: Կան իրավապաշտպան կոչվածներ, ովքեր հայհոյում են փաստաբաններին: Նրանք իրար միջև զրույցի ժամանակ ասում էին, որ ՍԴ դատավորներին պետք է կալանավորել: Նրանց համար անմեղության կանխավարկած գոյություն չունի: Մենք հասարակական կոլապսի մեջ ենք: Եթե ունենայինք քաղաքակիրթ իշխանություն, այն կզսպեր այդ մարդկանց: Սակայն դա անելու փոխարեն խրախուսում են այդ ամեն ինչը: Խրախուսում են փաստաբանների նկատմամբ ճնշումները»:

  •  
  •  
  •  
  • 2
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    3
    Shares

Նույն շարքից