Հասարակություն Տեսանյութեր 

Մենք շշմել էինք. Սահմանադրագետը խոսեց Հայաստանում ստեղծված նոր քրեական մշակույթի մասին

Այսօր՝ փետրվարի 17-ին «Փաստաբանների նկատմամբ առկա ճնշումները» թեմայով կլոր սեղան-քննարկման ժամանակ սահմանադրագետ Արա Ղազարյանը խոսեց մի քրեական գործի մասին, որի շրջանակներում քննիչը տասնյակ էջերով նյութ է տրամադրել, որտեղ տեղ է գտել փաստաբանի մասնակցությամբ խոսակցության գաղտնալսումը. «Սա նոր քրեական մշակույթ է, քաղաքականություն: Մենք շշմել էինք: Ես հասկանում եմ, որ քննիչը մեղադրյալին գաղտնալսելու հանձնարարություն է ստացել: Սակայն նա պարտավոր էր վերացնել այդ ամենը, երբ իմացել է, որ գործ ունի փաստաբանի հետ»:

Ղազարյանը հայտարարեց, որ նման մտածելակերպ երբեք չի եղել, սա նոր քրեական քաղաքականություն է, որը գալիս է երկրում տիրող ընդհանուր իրավիճակից. «Խտրական խոսքը, որը գալիս է իշխանության կողմից, գեներացվում է ու մտնում իրավապահ մարմինների մոտ: Նրանք արդյունքում ավելի վստահ են դառնում: Նախկինում որոշակի ակնածանք ու զգուշավորություն կլիներ փաստաբանի մասով, հիմա չկա դա:

Մենք իհարկե որոշել ենք վիճարկել, սա անթույլատրելի ապացույց պետք է համարվի: Մենք գնալու ենք վարչական դատարան, սակայն դա տևելու է տարիներ»,-ասաց սահմանադրագետը:

«Գաղտնալսման այս նոր քաղաքականությունը գալիս է մի կենտրոնից: Դատարանն այս դեպքում պետք է հակակշիռ լիներ: Ըստ էության, դատարանին պետք էլ չէ մեղադրել, քանի որ այն գաղնտալսելու որոշում է տվել: Այլ բան է, որ քննիչը պետք է միանգամից ոչնչացնի, երբ հասկանում է, որ գործ ունի փաստաբանի հետ: Ես չեմ կարծում, թե քննիչը չգիտի, որ պետք է ոչնչացնի: Պարզ է, որ քննիչին այդպես անել ասել է վերադասը»,-ասաց Ղազարյանը՝ հավելելով, որ պետք է միջոցառումներ իրականացնել, որպեսզի նման պրակտիկային վերջ դրվի:

Սահմանադրագետը նշեց, որ իրենց ներկայացված նյութում մի տեղ անգամ հայհոյանք կա քննիչի հասցեին:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից