1-ին զորամիավորման ենթակայությամբ գործող N զորամասում փետրվարի 15-ին անցկացվել են անվտանգության կանոնների պահպանմանն ուղղված պարապմունքներ: Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից։
Բացազատված ուսումնական կետերում անձնակազմին ներկայացվել են հնարավոր պատահարներից խուսափելու եղանակները, զինծառայողները հրահանգավորվել են սպառազինության և մարտական տեխնիկայի կիրառման և շահագործման, ինչպես նաև մարտական պատրաստության պարապմունքների ընթացքում անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ:
2 1 - 3Shares