Իրավական Տեսանյութեր 

Հայկ Ալումյանը չի բացառում փաստաբանների բոյկոտը, անգամ՝ գործադուլը

Փաստաբանների խնդիրները կապված են ոչ թե իրավապահների, այլ՝ իշխանությունների հետ, որովհետև այսօր իրավապահ մարմինների յուրաքանչյուր խախտում անմիջապես ուղղորդվում է իշխանությունների կողմից: Այլ կարծիք լինել չի կարող, քանի որ մենք  բազմաթիվ անգամներ ականատես ենք եղել պետական պաշտոնյաների կողմից հրապարակային ցուցումների: Այսօր «Փաստաբանների նկատմամբ առկա ճնշումները» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց Էլինար Վարդանյանը:

Վարդանյանը չի պատկերացնում, որ հնարավոր կլինի դատական համակարգի միջոցով հասնել փաստաբանների իրավունքների պաշտպանությանը. «Միևնույն ժամանակ չեմ էլ կարողանում պատկերացնել, որ հնարավոր է այս պահին իրավական բացերը լրացնելու միջոցով հասնել խնդիրների լուծմանը: Ես շատ լավ տեսնում եմ, թե ինչպիսի իրավագիտակցության մակարդակ կա Ազգային ժողովում»,-ասաց նա:

Բանախոսի խոսքերով, հիմնական քայլը, որը կարելի է դիտարկել, իրավաբանական համայնքի համախմբումն է. «Հանրային ատելության, խտրականության հակակշիռը պետք է լինեն հանրային քայլերը: Ես իրավական լուծումներ այս պահին չեմ տեսնում: Դրա համար պետք է լինի իշխանությունների նախատրամադրվածությունը, որն այս պահին չկա»:

Հայկ Ալումյանի խոսքերով, հարցի լուծումը կարող է լինել դատական նիստերի բոյկոտումը փաստաբանների կողմից, իսկ հետո գործը կարող է հասնել նույնիսկ գործադուլի:

Ավետիք Իշխանյանն էլ իր հերթին կարևորեց փաստաբանական համայնքի համերաշխությունը, ինչն անհրաժեշտություն է ցանկացած միջոցառման դեպքում:

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից