Միջազգային Քաղաքականություն 

Եվրամիությունն ընդլայնել է Սիրիայի դեմ պատժամիջոցները

Եվրամիությունն ընդլայնել է Սիրիայի իշխանությունների հանդեպ պատժամիջոցները: ԵՄ խորհուրդը հայտարարել է, որ սև ցուցակում են հայտնվել ևս 8 մարդ և 2 ընկերություն:

Հայտարարության մեջ նշվում է, որ այդ մարդկանց և ընկերությունների գործունեությունը եղել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի օգտին: Այդ մասնավոր ընկերություններն են Ալ-Կատարխին և Աշ-Շամը:

Սիրիայի հետ կապված՝ սև ցուցակում կան 277 մարդ և 71 ընկերություն: Պատժամիջոցները ներառում են նավթի էմբարգո, ներդրումների սահմանափակումներ և Սիրիայի Կենտրոնական բանկի՝ Եվրամիությունում գտնվող ակտիվների սառեցում:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից