Իրավական 

Մարդասպանը ձերբակալվել է 25 տարի անց

Վոլգոգրադում կալանավորվել է 25 տարի առաջ բռնցքամարտիկ Իգոր Շեֆերի սպանության մեջ մեղադրվող տղամարդը:

Հայտնի է, որ 1995 թ. տղամարդն անձնական թշնամանքի պատճառով կրակել էր բռնցքամարտիկի գլխին և որովայնին: Բռնցքամարտիկին տեղափոխել էին հիվանդանոց, սակայն նրա կյանքը փրկել չէր հաջողվել:

Մարդասպանին գտնելու համար պահանջվել է 25 տարի: Երկար ժամանակ նա հանդես է եկել կեղծ փաստաթղթերով և անուններով: Նրան ձերբակալել են Տուլսկի շրջանում «Ռոսգվարդիա» դաշնային ծառայության աջակցությամբ:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից