Հայաստան Քաղաքականություն 

Իմքայլական բարձրագույն կրթություն չունեցող պատգամավորն առաջիկայում հերթական օրինախախտ նախագիծն է դնելու քննարկման. Ռոբերտ Մելքոնյան

ՎԵՏՕ հասարակական-քաղաքական շարժման նախաձեռնող խմբի անդամ Ռոբերտ Մելքոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Երբ իմքայլական բարձրագույն կրթություն չունեցող պատգամավորը օրենքների նախագիծ է հեղինակում և առաջիկայում հերթական օրինախախտ նախագիծն է դնելու քննարկման, որպեսզի փոխի «հերթական» բառը «առաջիկա» բառով, կցի-կցմցի, դզի-փչի, հարմարեցնի իրենց կամքին, ցանկությանն ու տրամադրությանը, և կառավարությանը գովերգող ռադիոկայանին տված հարցազրույցում ասում է, որ «ռիսկները»՝ լսում ե՞ք, ռիսկները և ոչ թե ռիսկերը, քչանան...

Լավն եք, խոսք չկա՝ բլթոցներով, օրինախախտությամբ, լեզվախախտությամբ, լեզվամտածողությամբ և առհասարակ...

Եվ այդ ամենով հանդերձ ձեր ավելորդ ինքնահավանությամբ ու մեծամտությամբ «ռիսկներ» եք այս ազգի, այս պետության ապագայի համար...»:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից