Իրավական Հասարակություն 

Դեռահասը հոգնել է ոստիկանությանը սպասելուց և փրկել է մորը խորթ հորից

Ռուսաստանի Միկուն քաղաքում դեռահասը հոգնել է ոստիկանությանը սպասելուց և ինքնուրույն է փրկել մորը խորթ հոր ձեռքից: Այս մասին հայտնում է РЕН ТВ-ն:

Դեռահասը մի քանի անգամ զանգահարել է ոստիկանություն և հաղորդել, որ խորթ հայրը փորձում է սպանել մորը, սակայն ապարդյուն: Նա մի քանի ժամ սպասել է ոստիկանության օգնությանը, որն այդպես էլ չի հասել: Ի վերջո լսելով մոր բղավոցը՝ դեռահասը վերցրել է դանակը և մի քանի հարված հասցրել խորթ հորը:

Այս անգամ մայրն է դիմել ոստիկանություն և հայտնել, որ որդին փրկել է իրեն: ՆԳՆ աշխատակիցները շտապել են նրանց մոտ, իսկ ոստիկանության այն աշխատակիցը, որն անտեսել էր տղայի դիմումները, հեռացվել է աշխատանքից՝ մեղադրվելով անփութության մեջ:

Դեռահասի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից