Հայաստան Քաղաքականություն 

Հայաստանում շատ կարևոր գործընթաց է ընթանում. Ստեփան Դանիելյան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Հայաստանում շատ կարևոր գործընթաց է ընթանում։ Նախկին իշխանության ներկայացուցիչներնը, (նախկինում հաճախ հենց իրավունքներ խախտողները) իրենց ռեսուրսներով ու փորձագիտական կազմով պայքարում են ժողովրդավարության, մարդու իրավունքների ու օրինականության համար, ու շատ լավ են պայքարում։ Պարզ է, պայքարում են իրենց համար։

Նախկին ժողովրդավարներն ու իրավապաշտպանները պայքարում են օրինականության ու սահմանադրականության դեմ՝ հանուն ամբողջատիրության՝ իրենց ամենաթողության։

Եթե այս իրավիճակից հանրությունը ճիշտ եզրակացության հանգի, ապա մենք, որպես հասարություն, թռիչքային զարգացում կապրենք։

Իսկ եզրակացությունը մեկն է, որին միայն կայացած հասարություններն են ժամանակին հանգել։ Սուտ է "լավ" ու "վատ" մարդկանց թեզը, տուր իշխանություն "լավ" մարդուն, ու կպարզվի նրա իրական էությունը ու դրա համար պետությունները, կառավարման համակարգերը կառուցվում են մարդու վատը լինելու կանխավարկածի հիման վրա, այսինքն հարաբերությունների հիմքն օրինականությունն է ու փոխզսպման մեխանիզմները։ Կարճ ասած, մարդկանց տուր իշխանություն, բայց ճիպոտը ձեռքդ պահիր։

Այ այս սկզբունքներն են ներկայիս "ժողովրդավարները" ոչնչացնում, իսկ նախկին հակաժողովրդավարները՝ պաշտպանում։

Կեցությունն է որոշում գիտակցությունը»:

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից